Կրեմլ. Պուտին-Փաշինյան հանդիպմանն առանցքային հարցեր են քննարկվելու
Մոսկվայում վաղը կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կրեմլի պաշտոնական էջը հիշեցնում է, որ Փաշինյանը ՌԴ է մեկնելու աշխատանքային այցով։
«Նախատեսվում է, որ կքննարկվեն առանցքային թեմաներ երկկողմ օրակարգի վերաբերյալ, եվրասիական տարածքում գործող ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները»,-մանրամասնում են Կրեմլից։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունից օրակարգի մասին հայտնել էին. «Կքնարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր»։
«Կոմերսանտ»-ը երեկ գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջ կտրվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունից թերթին հայտնել էին՝ Մոսկվան հույս ունի, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ։
«Կարծում եմ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո հստակություն կլինի։ Ցանակալի է՝ Նոր տարին սկսենք դրական։ Պետք են փոխզիջումներ։ Հուսով ենք, որ հայկական կողմն իմաստուն կգտնվի։ Երբ կազմակերպության անդամ ես, ապա պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,-ասել է ԱԳՆ աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան