Ձյուդոյի հավաքականի տարին հաջողված էր. գլխավոր մարզիչ
«2018 թվականը հաջողված էր տանի ձյուդոյի ազգային հավաքականի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը։
«Այս տարի բավականին շատ մրցաշարեր ունեինք։ Տարին սկսեցինք միջազգային մրցաշարարերից։ Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը տարվա մեկնարկին էլ լավ մարզավիճակում էր, և այդպես էլ մոտեցանք Եվրոպայի առաջնությանը և պատվո հարթակի առաջին տեղում բարձրացրեց մեր եռագույնը։ Դրանից հետո աշխարհի առաջնությունն էր, որ այս տարի Բաքվում էր։ Մենք չգիտեինք կմասնակցենք, թե ոչ, սակայն մարզումները շարունակում էինք: Բաքվի կողմը մեր անվտանգությունը չապահովեց, այդ իսկ պատճառով մենք չմեկնեցինք»,- մանրամասնեց մարզիչը։
Նազարյանի խոսքով՝ 13 տարի շարունակ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը մեդալ չէր նվաճել, ապա այս տարին իսկական հաջողված կարելի համար Ֆերդինանդ Կարապետյանի չեմպիոնության շնորհիվ:
Հանդիպմանը ներկա Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը ցավով նշեց, որ չեն կարողացել մասնակցել աշխարհի առաջնությանը. «Բայց կյանքը շարունակվում է, մենք կապացուցենք, որ հենց այնպես չենք մարզվում, պատրաստվում և դեռ օլիմպիական խաղեր ու աշխարհի չեմպիոններ կունենանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան