Դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչի որոշումը
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնի: Panorama.am-ը այս մասին տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։
«Որոշումը ստացել ենք, բողոք ներկայացնելու համար բավարար հիմքեր առկա չեն»,- ասաց նա։:
Հիշեցնենք, որ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հարությունյանն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
- «Ժամանակ». Վահագն Հարությունյանի ՀՀ-ից «անխափան» հեռանալու գործում ներդրում է ունեցել եղբայրը
- ՀՔԾ պետ. Փորձ է արվել կոտրել Մարտի 1-ի գործի ողնաշարը
- Մարտի 1-իգործով նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ
- Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից