Անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Իրենց հարաբերությունները որոշել են 72 մարզիկներ:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ դիտարժան գոտեմարտեր շատ են եղել: Ընդհանրապես մասնագետները չեն դժգոհել մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից: Ստուգատեսը նպաստել է մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների մրցափորձի հարստացմանը:
Նոր տարվա հունվարի 17-ից Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական ուսումնամարզական առաջին հավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին