Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկեր
Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Նման թվեր է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:
«Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»,-նշել է նա։
Քիչ առաջ նա նաև մի լուսանկար է հրապարակել օդանավում. «Գնացինք Մոսկվա»։