Արաբկիրում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեգործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1992 թվականին ծնված բնակչին: Հայտնում են քննչական կոմիտեից։
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 26 ամյա երիտասարդը դանակով հարվածել է Տավուշի մարզի՝ 1996 թվականին ծնված բնակչին՝ նրան պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի