Բեռանփոխադրողները սպառնում են փակել ճանապարհը
Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք դժգոհում են հարկային փոփոխություններից:
Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նրանց հորդորեց հունվարին նստել մի սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը, փորձել լուծումներ գտնել։
Ակցիայի մասնակիցները դժվարությամբ համաձայնեցին. «Մենք մի տարի է՝ նամակագրության մեջ ենք, սպասում ենք պատասխանի։ Չէ՞ որ ասում եք, տեղյակ եք եղել խնդրին, ինչի՞ քայլեր չեք ձեռնարկել»։
Նրանք հույս հայտնեցին, որ քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի կգան։
«Հարկերն են ավելացնում, այստեղ մենք եկել ենք մեր հաշվապահների հետ, առաջ աշխատում էինք հաստատագրված վճարով, հիմա տեղափոխել են 20 տոկոս ՀՆԱ-ի դաշտ, ինչին համաձայն չենք։ Մենք բազմիցս դիմել ենք, բայց պատասխան չենք ստացել», -«Կարեն-Իշխան» ՍՊԸ տնօրեն Իշխան Գևորգյանը։
Միջազգային բեռանփոխադրում իրականացնող ընկերություններից մեկի գլխավոր հաշվապահ Կարինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ հաստատագրված վճարն իրենց ձեռնտու էր, ֆիքսված գումար էր։
«Իսկ հիմա, փաստաթղթաշրջանառությունը բարդացել է, բացի այդ նախկինից 4-5 անգամ ավելացել են վճարները»,-մանրամասնեց նա։
Նրա խոսքով, իրենք 1-2 շաբաթ էլ կսպասեն, բայց հետո դիմելու են բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչև ճանապարհների փակում։
Փաստաթղթաշրջանառությունը չապահովելու համար այժմ էլ ՊԵԿ-ը ստուգումներ է անում, տուգանքներ նշանակում ընկերություններին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա