Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ S-400-ները չեն ուսումնասիրվի ԱՄՆ-ի կողմից
Թուրքիան վստահեցրել է Ռուսաստանին, որ իրենք ԱՄՆ-ին չեն թույլատրելու ուսումնասիրել այն S-400-ները, որոնք մատակարարվելու են Անկարային գալիք տարի:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ Թուրքիայի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրին՝ այդ մասին հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Bloomberg-ը պնդում էր առաջ քաշել, թե իբր Անկարան ԱՄՆ-ին առաջարկել էր ուսումնասիրել այն S-400-ներն, որոնք ռուսական կողմը մատակարարելու է իրենց:
Ի դեպ Bloomberg-ի պնդումը հերքել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ռուսական «S-400»-ները կստանա 2019թ. կեսերին
- Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»
- ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ. «Դեմ ենք, որ մեր դաշնակիցները գնեն S-400-ներ»
- Թուրքիան ռուսական S-400 կգնի` չնայած ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին
- ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է ռուսական S-400-ը գնելու հնարավոր հետևանքների մասին