Թրամփն անակնկալ այցելել է Իրաք ու հայտարարել՝ ԱՄՆ-ը չի կարող լինել աշխարհի ոստիկանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին, ժամանել է Իրաք։ Սա Թրամփի առաջին այցն է մարտական գոտի, որտեղ տեղակայված են ԱՄՆ զորքերը։ Թրամփի այցը հետևեց ընդամենը օրեր առաջ նրա հայտարարությանը, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս բերել իր զորքերին Սիրիայից ու Աֆղանստանից, ինչը նյարդայնացրեց անգամ նրա որոշ քաղաքական դաշնակիցներին։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Այցը գաղտնի էր պահվում ու տեղի ունեցավ կառավարության մասնակի փակման ժամանակ։
Խոսելով Ալ Ասադ ռազմակայանում զորքերի հետ՝ Թրամփը պաշտպանել է Սիրիայում իր հայտարարած քայլը։
«Մեր ներկայությունը Սիրիայում բաց ավարտով չէր, այն երբեք էլ չէր նախատեսվում լինել մշտական։ 8 տարի առաջ մենք գնացինք այնտեղ 3 ամսով ու hետ չեկանք»,-ասել է Թրամփը։
Թրամփը, ով ռազմաբազա էր այցելել առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ, ասել է, որ մերժել է ռազմական հրամանատարների պահանջը՝ Սիրիայում մնալ ևս 6 ամիս։
Թրամփը, ում ուղեկցում էր նաև նրա անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, լրագրողներին ասել է, որ «ԱՄՆ-ը չի կարող շարունակել լինել աշխարհի ոստիկանը»։
Օտար երկրներում զինվորականներին այցելելը նախագահական ավանդույթ է։ Ջորջ Բուշ կրտսերը 2003թ․-ին Բաղդադում ԱՄՆ զինվորականներին հյուրասիրում էր հնդկահավ՝ «Շնորհակալության» տոնի առթիվ, երբ Իրաքի պատերազմը նոր էր սկսվել։ Նախագահ Օբաման այցելել է Բաղդադ 2009թ․-ի ապրիլին։
Սակայն սա Թրամփի առաջին այցն էր օտեր երկրներում գտնվող ԱՄՆ զորքերին պաշտոնավարման 2 տարվա մեջ, ինչը հաճախ քննադատության էր արժանանում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի