«Ժամանակ». «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ ԱԺ խոսնակի թեկնածուի օգտին
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:
Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից:
Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որեւէ մեկին:
Բացի այդ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարը»:
Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի