Ինչ է սպասվում 2019թ․-ին ըստ Վանգայի
Բուլղարացի կույր կանխագուշակ հայտնի Բաբա Վանգային վերագրվում են կանխագուշակություններ՝ ԱՄՆ-ում 9/11-ը, Բրեքսիթն ու Իսլամական պետության խմբավորման վերելքը: Վանգան մահացել է 1996թ․-ին, ու արդյո՞ք նա արել է այդքան գուշակություններ՝ մեզ հայտնի չէ: Այն, որ Վանգայի անունը օգտագործվում է ամեն ցնցման ժամանակ, ավելի շատ խոսում է Վանգայի խորհրդային կերպարի նկատմամբ հետաքրքրության մասին:
Ահա՝ daily mail-ը որոշել է ընթերցողներին մատուցվող լրաճաշին կրկին աղ ցնել: Այն գրում է, թե Վանգան կանխագուշակել է, որ 2019թ․-ը համաշխարհային 2 առաջնորդների համար լինելու է խնդիրներով լի տարի։ Այդ առաջնորդներն են Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։
Դե իհարկե՝ Թրամփ ու Պուտին:
Ըստ լրատվամիջոցի՝ 2019թ․-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ կիրականացվի՝ իր անվտանգության աշխատակիցներից մեկի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ կկորցնի լսողությունը անհայտ հիվանդության պատճառով։
Վանգայն են վերագրվում էլ ավելի գլոբալ կանխատեսումներ՝ երկրաշարժ-ցունամի, որը կվերացնի Ասիայի մեծ հատված, իսկ Եվրոպան կհայտնվելու է տնտեսական աղետի առաջ, երբ 2019-ին Բրիտանիան դուրս կգա Եվրոպական միությունից։
Ըստ ամենայնի՝ Բաբա Վանգային դարձրել են «բոբո» Վանգա՝ հետաքրքրություն, համ ու հոտ տալու մեր «անհետաքրքիր» կենցաղին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի