ՀԿԵ. Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին
«Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը՝ անդրադառանալով ՔԿ-ի հրապարակումներին։
Գրձելյանի խոսքով, դրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել:
«Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը:
Իհարկե, մենք չենք կարող բացառել Ընկերության գործունեությանը վերաբերվող որոշ դիտարկումներ: Սակայն քննության նման սկզբունքներն ոչ կոռեկտ են և ՀԿԵ-ի գործունեության կողմնակալ գնահատականների հիմք են հանդիսանում»,-նշել է մամուլի քարտուղարն ու որոշ թվեր ներկայացրել։
Ընկերությունում օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն:
Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տևողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազացելու է 4 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ:
«Միջոցառումների համալիրը թույլ է տվել էականորեն կրճատել վթարային իրավիճակների թիվը: Այսպես, եթե 2008 թվականին, երբ ՀԿԵ-ն նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, երկաթուղում գրանցվել էր կազմակերպված գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք (այդ թվում 4 մարդատար), ապա 2017 թվականին արձանագրվել է միայն 1 նման դեպք, այն էլ ոչ երկաթուղայինների մեղքով:
Աշխատանքներ են տարվում նաև շարժակազմի թարմացման ուղղությամբ: 2018 թվականին ընկերությունը գնել է երկու նոր էլեկտրագնացք՝ առաջինն արդեն շահագործվում է Երևան-Գյումրի երթուղում, իսկ երկրորդը հանձնվելու է 2019 թվականի սկզբին: Գնվել է նաև 40 նոր կիսավագոն. սա Հայաստանի երկաթուղիներում ամենապահանջվող վագոնների տեսակներից է:
Մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն արտադրական գործընթացները, այլև սոցիալական ծրագրերը: 10 տարիների ընթացքում նման ծրագրերին ուղղվել է մոտ $700 հազ.:
Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով՝ ընկերությունը պահպանում է աշխատողների կոլեկտիվը, այն դեպքում, երբ 2006 թվականին ընդունված նշված որոշման համաձայն 2011 թվականի դրությամբ աշխատողների թիվը պետք է զգալիորեն պակաս լիներ:
Գնահատելով Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը ոչ հեշտ 2018 թվականին՝ կարող եմ ասել, որ այն մենք հաջող ենք ավարտում. բոլոր արտադրական ցուցանիչները գերակատավվել են, այս պահին քննարկվում է տարվա արդյունքներով աշխատողների պարգևատրման հարցը»,-նշել է ընկերության ներկայացուցիչը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն ՀԿԵ-ում նշանակել է ստուգում՝ ներդրումների արդյունավետությունն ու հափշտակության իրական ծավալը պարզելու համար
- ՀԿԵ Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակցի նկատմամբ քրգործ է հարուցվել
- «Փափուկ բարձերին չենք հավատում, ժողովուրդ ջան». ՀԿԵ աշխատակիցների պատվիրակությունը հանդիպում է ղեկավարության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի