Երևանի կենտրոնից կվերացվեն կիuախարխուլ, վթարային բնակելի ֆոնդը
Գործադիրն այսօրվա նիստում հանրային գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները:
Որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերացվեն կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվելու է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով:
Տարածքի ձեռքբերող հանդիսացող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ որպես սեփականություն ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ և պատրաստ է դրանց միջոցով օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունք ունեցողներին փոխհացուցել այդ տարածքում գտնվող 48 գույքի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»