«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ականներին չի ընդունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնալճի իր առանձանատանը գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեսակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հանրապետականներ, սակայն վերջինս նրանց սկզբունքորեն չի ընդունում։ «Իրեն չեմ հարցրել՝ ուղղակի տեսել եմ, որ իրենց չի ընդունում»,-ասաց մեր զրուցակիցը։ Իսկ հարցին, թե զանգահարող հանրապետականներն ովքե՞ր են, ասաց՝ «մինչ7 ամենաբարձր»։
Շատերն էլ ոչ թե անձամբ են զանգել, այլ միջնորդավորված, սակայն Մանվել Գրիգորյանն ասել է՝ լավ չեմ։
Ինչ վերաբերում է երկրապահներին, ապա նրանց Մանվելը չի մերժում ու այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի ահագին մարդ է եկել, այնքան, որ մեր զրուցակիցը զարմացել էր։ «Արա Կետիկյան, տարածքայիններից շատերը՝ Արմավիրին Աշոտը, Կենտրոնի նախագահը, (ԵԿՄ) Դավթաշենի, Շիրակի մարզի նախագահը, Շիրակի Յուրան»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Ըստ որում, այս այցելությունները կոնֆիդենցիալ չեն, Մանվել Գրիգորյանին այցելողներն էլ որեւէ բան չեն ուզում թաքցնել, քանի որ ոստիկանությունը 24 ժամ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ հսկողություն է իրականացնում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի