Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը, նա այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել։
Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանից։
«Դատարանը 30 մլն դրամ գրավի չափ էր սահմանել, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել։ Ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել», - ասաց փաստաբանը։
Բատիկյանը նշեց, որ Սամվել Մայրապետյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։
«Նա հետազոտվում է, քանի որ կալանքի տակ մնալու ժամանակ նրա վիճակը կտրուկ վատացել է»,- հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
- Մայրապետյանի փաստաբան. Դատարանի որոշումը բողոքարկելու ենք
- Դատարանը քննում է Մայրապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը
- Փաստաբաններ. Արհեստական խոչընդոտներ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը օբյեկտիվ գնահատելու ճանապարհին
- Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ
- Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան