Փաշինյանը Պուտինին հրավիրել է Հայաստան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրել է 2019 թվականին պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում, դրական է տրամադրված ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան պետք է պահպանել՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի և այլ միավորումների գծով։
«Մեր հարաբերությունները բնութագրել պետք չէ, դրանք իրապես դաշնակցային են, լի բավականին մեծ բովանդակությամբ: Երկկողմ առևտրաշրջանառությունը 2017 թվականին աճել է մոտ 30 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին դրան գումարվել է ևս 17,5 տոկոս: Դինամիկան լավն է, այն պետք է պահպանել: Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար: Ընդ որում ոչ միայն տնտեսության մեջ, այլև այլ ուղղություններով, մասնավորապես անվտանգության ապահովման բնագավառում: Ընդհանուր առմամբ մենք հարուստ և հագեցած օրակարգ ունենք»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Վ.Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ սա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին այցն է, որի ժամանակ նրա ղեկավարած դաշինքը համոզիչ հաղթանակ է տարել.«Ցանկանում եմ ձեզ հաջողություններ բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր առջև, ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»։
Հիշեցնենք, որ այսօր Ն. Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց Պուտինի-Փաշինյան հանդիպումը
- Փաշինյանը ժամանել է Մոսկվա
- Կրեմլ. Պուտին-Փաշինյան հանդիպմանն առանցքային հարցեր են քննարկվելու
- Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին