«Փաստ». Հին վերելակ քաղաքում չի մնալու, բայց դրա համար կպահանջվի շուրջ 2 տարի
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, մեկնաբանելով Երևանի բյուջեի նախագծով նախատեսված քաղաքապետարանի գործողությունների առաջնահերթությունները և մոտեցումները, նշել էր.
«Վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման եւ նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ:
Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու: Եթե որեւէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:
Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլեւ տարածաշրջանում որեւէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի