Կստեղծվի Հայաստանի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի հավաքական
Հայաստանում կձևավորվի մինչև 18 տարեկանների ֆուտբոլի հավաքական: Մինչ այժմ նման բան դեռևս չի եղել: Ընտրանին անցկացնելու է միայն ընկերական հանդիպումներ, քանի որ թիմի համար նախատեսված մրցաշարեր չկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև խոսեց մյուս տարիքային խմբերի հավաքականների մասին:
«Այո, կունենանք մինչև 18 տարեկանների հավաքական: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս տարիքային հավաքականների մարզիչների նշանակմանը, այդ հարցով ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ քննարկումներ են ընթանում: Բոլոր հարցերի պատասխանները կտանք հունվարի վերջին: Լայնածավալ ծրագիր կա՝ կապված մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Նախատեսված են մի շարք ընկերական հանդիպումներ՝ եվրոպական թիմերի հետ»,- ասաց Մելիքբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի