Արփի գյուղը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր
Վայոց ձորի մարզի Արփի գյուղը Նոր տարին կդիմավորի լուսավորված փողոցներով: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած իրավիճակը մնացել է անցյալում: Խնդրի լուծմանն աջակցել են Հայաստանի տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ Արփի գյուղում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել էին ամռան երկրորդ կեսին: Արդեն լուսավորվել են հիմնական փողոցները՝ գրեթե 2կմ տարածք: Կառուցվել է ամբողջությամբ նոր համակարգ: Տեղակայվել է 51 LED լուսարձակ: Կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերում, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել կարևոր գործընթացում, որի հիմքում դրված են բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչները:
Բնակիչները ժամանակակից, էներգախնայող LED համակարգի գործարկումը կարևոր են համարում և՛ համայնքի ծախսերի, և՛ մայրաքաղաք-գյուղ զարգացման տեմպերի կրճատման, և՛ իրենց կյանքի որակի փոփոխության առումով: Հնարավոր խնայողությունների հաշվին՝ լուծելի կդառնան նաև այլ խնդիրներ:
Լուսավորության ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և գյուղի բնակիչները:
«Լուսավոր մտքեր ունենալն իհարկե լավ է, սակայն հարկավոր է ունենալ նաև լուսավորված փողոցներ: Ցանկացած դրական տեղաշարժ կարող է նպաստել նոր ձեռքբերումների ձգտելուն: Մենք կանգնում ենք մեր հայրենակիցների կողքին՝ այդ ամենն ապահովելու համար: Ուզում ենք, որ մարզերում բնակվողները վստահ լինեն, որ իրենք անտեսված չեն: Հավատում ենք նաև, որ այս ծրագիրը կփոխի հանրային սեփականության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը: Եվ այն պահին, երբ յուրաքանչյուրն իր գյուղն ու զբաղեցրած տարածքը համարի իր սեփականը, ձեռքբերումներն ավելի շատ կլինեն», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները ամռանը կլուսավորեն 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր
- Ռալֆ Յիրիկյան. Ամբողջովին նորացնում և արդիականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը
- Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար
- Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. սմարթֆոն գնելիս ստացեք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն
- Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է. ՎիվաՍել-ՄՏՍ
- Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ. ՎիվաՍել-ՄՏՍ
- «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրյուշարդը ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ
- Շահավետ առաջարկ Սև ուրբաթի շրջանակներում. ՎիվաՍել-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին