Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։ Բաժանորդների հարմարության համար դեկտեմբերի 31-ին ընկերության գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00-ն, նաև Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2019 թ․ հունվարի 3-ից։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի վաճառքի և սպասարկման գրասենյակը կաշխատի շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի։
«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման որակին և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մենք ձգտում ենք առավել մոտ լինել մեր բաժանորդներին և պատրաստ ենք առաջարկել որակյալ սպասարկում և օգնություն՝ ինչպես գրասենյակներում, այնպես էլ հաճախորդների սպասարկման կենտրոնում և սոցցանցերում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Տոների ընթացքում Beeline-ի բոլոր՝ Երևանի և մարզերի գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:
Բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։
Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն ամփոփել է «Հաճախորդի օր» և «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները
- Beeline Ստարտափ Ինկուբատորնում կայացել է հերթական մոնիթորինգը
- Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ է հանդիպել Ամալյա Եղոյանը
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
- Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմը ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
- Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ը զգալիորեն ավելացրել է 4G ռոումինգ-գործընկերների թիվը
- Beeline-ի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ երիտասարդներն այցելում են Հայաստանում գործող կազմակերպություններ
- Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
- Beeline-ի աջակցությամբ իրականացվող Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն է եղել Մանուկ Հերգնյանը
- Beeline. Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացել են 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
- Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես է եկել վարպետության դասով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին