Մեկնարկեց Պուտինի-Փաշինյան հանդիպումը
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին տեղեկացրել է Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը։
Կրեմլից հայտնել էին՝ նախատեսվում է, որ կքննարկվեն առանցքային թեմաներ երկկողմ օրակարգի վերաբերյալ, եվրասիական տարածքում գործող ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հեռանկարները։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունից օրակարգի մասին հայտնել էին. «Կքնարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր»։
«Կոմերսանտ»-ը երեկ գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին վերջ կտրվի դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունից թերթին հայտնել էին՝ Մոսկվան հույս ունի, որ կադրային հարցը կլուծվի մինչև տարեվերջ։
«Կարծում եմ դեկտեմբերի 27-ին Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հետո հստակություն կլինի։ Ցանակալի է՝ Նոր տարին սկսենք դրական։ Պետք են փոխզիջումներ։ Հուսով ենք, որ հայկական կողմն իմաստուն կգտնվի։ Երբ կազմակերպության անդամ ես, ապա պետք է պատրաստ լինես փոխզիջումների»,-ասել է ԱԳՆ աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյան-Պուտին հանդիպումից սպասելիքները շատ են
- Կրեմլ. Պուտին-Փաշինյան հանդիպմանն առանցքային հարցեր են քննարկվելու
- Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա