Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է
Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում են, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածում բուք է: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան