Զորացրված 1141 զինծառայողի բնակարանային խնդիրը լուծելու համար կտրվի 5 մլն դրամ
Կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշման համաձայն՝ 5 մլրդ 705 մլն դրամ կհատկացվի զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բանակարան ձեռքբերելու համար պետական մասնակցության չափով աջակցությամբ:
Ըստ նրա՝ ծրագրի շահառու է ճանաչվել 1141 նախկին զինծառայող, որից 326-ը՝ Երևանում: Նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5 մլն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադառնալով որոշմանը՝ նշեց, որ այն զինծառայողները, որոնց հանդեպ պետությունը պարտավորություններ ուներ, և տարիներ շարունակ այդ հարցը լուծում չէր ստանում, այժմ «պատուհան է բացվել խնդրի լուծման համար»:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ խոսքը գնում է հերթում եղած զինծառայողների մասին, որոնք արդեն զորացրվել են. «Այս գումարով կարելի է տներ գնել ու կառուցել նաև մարզերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները