Հակոբ Արշակյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ այսօր ինքնաբացարկի դիմումը կներկայացնի:
Հարցին՝ արդյոք բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունն իր համա՞ր է ստեղծվում, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Որևէ մեկի համար նախարարություն ընդհանրապես չի ստեղծվում, նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ դնելու և լուծելու համար։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը տարիներ շարունակ հայտարարվել է որպես առաջնահերթություն: Հույս ունեմ՝ այդ նախարարությունը կստեղծվի քննարկումների արդյունքում»:
Հարցին, թե արդյոք ինքն է լինելու այդ նախարարության ղեկավարը, Հակոբ Արշակյանն ասաց, որ վերջնական որոշում չկա, բայց նման քննարկում կա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան