«Ժամանակ». Ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը երկակի մոտեցում դրսևորել
«Ժամանակ» թերթը գրում է. «Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողության ծառայությունը ամռանը ստուգումներ էր իրականացրել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում: Ստուգումների արդյունքում Սանասարյանը հայտարարեց, որ պետբյուջե կվերադարձվի 140 մլն դրամ:
Մեր տեղեկություններով՝ ստուգումները վերաբերել են ԲԷՑ-ը Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպին» վաճառելուն նախորդած շրջանին, իսկ բուն վաճառքին և դրան հաջորդած շրջանը աչքաթող է արվել: Թե ինչու է Սանասարյանի ղեկավարած հիմնարկը նման երկակի մոտեցում դրսևորել, դեռևս անհայտ է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում