Կոնվերս Բանկը հաճախորդների հետ «Ձմեռ պապի» է դարձել հեռավոր գյուղերի երեխաների համար
Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակներում երեկ Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:
Բանկից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, այս տարի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:
«Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: «Դարձիր Ձմեռ պապ» -ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագծերից է: 2011թ-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, «Ձմեռ պապ» է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն»,- ասել են Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար:
Հարակից հրապարակումներ`
- Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը
- Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվել է Արգենտինական կենտրոնը
- Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա
- Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
- Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
- Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան