ԱՄՆ-ում հիացած են Բարաք Օբամայով
Gallup ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել, թե 2018 թվական ով է ամենաշատը հիացրել մարդկանց։ Վարկանշային ցուցակը գլխավոր են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը։
News.ru-ն գրում է, որ ուսումնասիրության համաձայն, ամերիկացիների 19 տոկոսը խոստովանել է, որ տղամարդկանց շրջանում նրանց ամենաշատը հիացրել է Օբաման, ևս 15 տոկոսը նշել են, որ հիացած են նրա կնոջով։ Միշել Օբաման առաջ է անցել Հիլարի Քլինթոնից, ով ավելի քան տաս տարի գլխավորում էր ցուցակի կանանց մասը։
Երկրորդ տեղում է ամեն գործող նախագահ Դոնալդ Թրամփը և հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին՝ համապատասխանաբար 13 և 5 տոկոսով։ Երրորդ տեղում է նախկին նախագահ Ջորջ Ուոքեր Բուշը 2 տոկոսով։ Կանանց շրջանում երրորդ տեղը կիսել են Քլինթոնն ու ներկայիս նախագահի կինը՝ Մելանին՝ 4-ական տոկոսով։
Gallup հարցումն անցկացվել է հեռախոսազանգերով 1025 չափահաս մարդկանց շրջանում։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 3-12-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի