Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում
Ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը երկարաձգել է պայմանագիրը։ Sky Sports-ի հաղոդմամբ, Բուֆոնի հետ համաձայնության մեջ կա կետ, որը ենթադրում է պայմանագրի երկարաձգում հաջորդ տարվա ամռանը:
news.ru-ն գրում է, որ իտալացի դարպասապահը այս մրցաշրջանում ակումբում անցակացրել է 13 հանդիպում, բաց թողել 8 գնդակ։
2001 թվականին Բուֆֆոնը դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահը։ Տեղափոխությունը «Պարմայից» «Յուվենտուս» արժեցել էր 32 մլն ստերլինգ։ Բուֆոնը «Յուվենթուսի» կազմում 11 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, Իտալիայի հավաքականի հետ 2006 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։
Այս տարվա հուլիսին Բուֆոնը «Յուվենտուսից» տեղափովել էր ՊՍԺ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան