
Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա. Գարեգին Բաղրամյան
«Մեկ օր էլ սպասեք, բանակցություններն ընթացքի մեջ են»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններին:
Նրա խոսքով՝ բանակցությունները միշտ էլ երկար են տևել և չի կիսում այն տեսակետները, թե այս անգամ բավականին երկար տևեցին:
Դիտարկմանը, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, նշեց, որ Ռուսաստանի առաջարկներից տեղյակ չէ, իսկ հետո ավելացրեց. «Որևէ առաջարկ չկա: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը»:
Գարեգին Բաղրամյանը չցանկացավ խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից։
«Չեմ կարծում, որ կթանկանա: Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ»,- ասաց նախարարի պաշտոնակատարն ու հավելեց. «Գազի սակագինը, կարծում եմ, չի բարձրանա»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին