Դոմինիկ Տիմ. «2019 թ. Խաչանովը կլինի լավագույն տասնյակում»
Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը չի կասկածում, որ հաջորդ տարի Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կշարունակի զարմացնել իր գեղեցիկ խաղով և կընդգրկվի ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում: Կարենը մրցաշրջանը կավարտի 11-րդ տեղում:
«Խաչանովի հաջողությունը զուտ ժամանակի խնդիր է: Նրա խաղում թույլ օղակներ չկան: Կարենը հիանալի թենիսիստ է, ով տիրապետում է կտրուկ և հուժկու հարվածների: Նա մրցաշրջանն ավարտեց դասակարգման աղյուսակի 11-րդ տեղում, ինչը հիանալի արդյունք է: Չեմ կասկածում, որ 2019 թ. Խաչանովը կլինի լավագույն տասնյակում:
Յուրաքանչյուրն էլ ցանկանում է իրեն լավ դրսևորել Աբու-Դաբիի մրցաշարում, քանի որ այդ ստուգատեսը կօգնի հասկանալ, թե ինչ մարզավիճակում ես գտնվում դու և ինչ մարզավիճակում` մրցակիցներդ: Վստահ եմ, բոլորն էլ հանդես կգան իրենց հնարավորությունների առավելագույն չափով»,- ասել է Տիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան