Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը հնարավոր է ընդհատվի
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինը մտածում է այն մասին, որպեսզի ընդհատի Իտալիայի առաջնությունը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Ինտեր»-«Նապոլի» հանդիպման ժամանակ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել։ Չորս երկրպագու դանակի հարվածներ են ստավել, 35-ամյա երկրպագուին հարվածել է մեքենան, որով «Նապոլիի» երկրպագուները գնում էին մարզադաշտ։ Տղամարդը հոսպիտալացվել է, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։
«Մենք քննարկում ենք առաջնության ընդհատման տարբերակը։ Մենք հասարակական կարգի հետ կապված խնդիրներ ունենք, ոոնք պետք է լուծել։ Ես հոգեբան չեմ, բայց տեսանելի էր, որ որոշ ֆուտբոլիստներ «Ինտեր»-«Նապոլի» խաղի ժամանակ նյարդայնանում էին։
Տեղի են ունեցել շատ լուրջ իրադարձություններ։ Մենք խորհրդակցում ենք նախարարությունների, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, հետո կընդունենք որոշում»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները