Իրաքում ուրախ չեն եղել Թրամփի այցով
Իրաքցի քաղաքական գործիչները քննադատում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանկալ այցը երկիր։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ խորհրդարանական «Իսլահ» դաշինքի առաջնորդը պահանջել է անհապաղ նիստ հրավիրել, «քննարկել Իրաքի ինքնիշխանության այս ակնհայտ խախտումը և կանխել Թրամփի ագրեսիվ վարքը»:
«Նա պետք է հասկանա, որ ամեն ինչ սահման ունի. Իրաքի ամերիկյան շրջափակումն ավարտվել է»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Մեկ այլ դաշինք հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թրամփի այցը դիվանագիտական նորմերի խայտառակ խախտում է։
Իրաքի վարչապետը վստահեցրել է քաղաքական գործիչներին, որ ամերիկյան իշխանությունները նախապես զգուշացրել էին Բաղդադին նախագահի այցի մասին։ Նա նաև պատմել է, որ նախատեսել էր հանդիպել Թրամփին, բայց առաջնորդներին չի հաջողվել պայմանավորվել հանդիպման վայրի շուրջ և արդյունքում նրանք հեռախոսազրույց են ունեցել։
Այսօր հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահը և նրա կինը չհայտարարված այց են կատարել Իրաք, որպեսզի հանդիպեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի