Լևոն Արոնյանը մեկնարկեց անակնկալ պարտությամբ
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց տղամարդկանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 40 երկրի 206 շախմատիստ: Մասնակիցների թվով Հայաստանի պատվիրակությանը 3-րդն է: Ավելի շատ մասնակիցներ հայտավորել են միայն առաջնությունն ընդունող Ռուսաստանը և Իսրայելը: Մրցաշարը բաղկացած է 15 տուրերից և անցկացվում է դեկտեմբերի 26-28-ը: Յուրաքանրյուր խաղային օր տեղի կունենա 5 տուր:
Կայացան մրցաշարի 1-5-րդ տուրերը և մեկնարկային հենց առաջին օրը գրանցվեցին բազմաթիվ անակնկալներ: Մրցաշարը երկու պարտությամբ մեկնարկեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. առաջին տուրում չեմպիոնը, ունենալով մեծ առավելություն, սպառեց ժամանակը և պարտություն կրեց Ադամ Թուխաևից: Երկրոդ տուրում չեմպիոնը կրկին ուներ առավելություն, սակայն սխալներ թույլ տվեց և պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող 16-ամյա շախմատիստ Վոհիդով Շամշիդինին: Երկու պարտությունից հետո, սակայն չեմպիոնը երեք հաղթանակ տոնեց և դեռ պահպանում է չեմպիոնի կոչումը նվաճելու շանսեր:
Առաջնությունը պարտությունով մեկնարկեց նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Արոնյանը պարտվեց Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանին: Պարտությունից հետո Արոնյանը տոնեց երեք հաղթանակ և ոչ-ոքի խաղաց Ադամ Թուխաևի հետ: 5 տուրից հետո աղյուսակը գլխավորում են Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին, Դմիտրի Անդրեյկինը և 15-ամյա Իրանի ներկայացուցիչ Ֆիրուզա Ալիռեզան:
Հայաստանի ներկայացուցիչներից Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական, Հրանտ Մելքումյանը՝ 2, Արամ Հակոբյանը և Վահե Դանիելյանը՝ 1-ական միավոր: 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատարները՝ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը կմրցեն միմյանց դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան