Խաժակյանը Մարությանին խնդրել է կատարել օրենքի պահանջը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» Խմբակցությունը հետընթաց է համարում Երևանի բյուջեի նախագիծը։
«Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել:
Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր:
Սույնով կրկին անգամ դիմում եմ քաղաքապետին խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է»,-գրել է Խաժակյանը։
Ըստ հրապարակված տվյալների, պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758.5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991.4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1մլրդ 232.9 մլն դրամով:
.Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62.7 մլն դրամից աճել է մինչև 112.7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:
.Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9.2 մլն դրամից աճել է մինչև 169.1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն առաջարկեց Երևանի ավագանու օրակարգից հանել բյուջեի մասին հարցը
- Կքննարկենք, կհասկանանք. «Լույսի» անդամը՝ Երևանի բյուջեին քվեարկելու մասին
- Երևանի բյուջեի եկամտային և ծախսային մասերում նախատեսվում է փոփոխություն
- Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի