Կրեմլում ցանկությունների տոնածառեր են դրել
Կրեմլում Պետխորհրդի՝ կամավորականության զարգացմանը նվիրված նիստի մասնակիցներին առաջարկել են կատարել ռուսաստանցիների ցանկությունները. Մալախիտե ճեմասրահում և Ալեքսանդրյան սրահում կանգնեցրել են երկու տոնածառ, որոնց վրա կախված են խաղալիքներ՝ նրանց երազանքների վերաբերյալ գրություններով:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Ամանորի այս ակցիան կամավորներն անվանել են «Ցանկությունների տոնածառ»: Դրա գլխավոր խնդիրը բնակչության՝ սոցիալապես անպաշտպան խավերի ներկայացուցիչների ցանկությունների կատարումն է՝ (առողջության սահմանափակ հնարավորություններով անձինք, ծնողազուրկ երեխաներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ, կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող անձինք, ծանր հիվանդություններից տառապող երեխաներ և տարեց մարդիկ)։
Առաջին տոնածառն անվանել են «ֆեդերալ», քանի որ ցանկություններն առաջարկվում է կատարել ֆեդերալ պաշտոնյաների, նախարարների և տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Երկրորդը՝ «տարածաշրջանային». ցանկություններն առաջարկվում է կատարել ՌԴ տարածաշրջանների ղեկավարներին:
В Кремле перед последним заседанием Госсовета в этом году поставили ёлку с желаниями детей, которые смогут исполнить министры и губернаторы pic.twitter.com/w9D3LijDn9
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 27 декабря 2018 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի