Հակոբ Արշակյանը հայտնում է, թե կառավարությունը կապ չունի շինարարների աշխատավարձի հետ
Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները այսօր առավոտից փակել էին Երևան-Թալին մայրուղին՝ պահանջելով իրենց աշխատավարձը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշոտնակատար Հակոբ Արշակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ճանապարհի շինարարությունը իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները և հիմա որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը:
«Իրենք իրենց պահանջը կառավարությանն են ուղղում, ես ուզում եմ ասել՝ Կառավարությունն իր պարտականությունները պատշաճ կատարել է և վճարել է եղած աշխատանքների դիմաց: Ըստ երևույթին, այնտեղ կապալառուի և ենթակապալառուի միջև է խնդիրը, Կառավարությունը կապ չունի»,- նշեց Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ գնում է Թալին հանդիպելու ճանապարհը փակած շինարարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի