«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է՝ ստացել են 2-ական աշխատավարձ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։
Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի