Փարիզում չեղյալ չեն հայտարարել Ամանորի միջոցառումները
Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանը, չնայած նրան, որ համացանցով կոչեր են հնչում դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնների» շարժման նոր ակցիաների անցկացման մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է քաղաքապետարանի կայքում։
Միջոցառումներ են նախատեսված Հաղթական կամարի մոտ, որոնք ավարտվելու են տոնական հրավառությամբ։
«Դեղին բաճկոնները» Ֆեյսբուքում տարբեր խմբերում նոր ակցիաների կոչ են անում։ Ավելի քան 9000 օգտատեր հաստատել է իր մասնակցություն, շուրջ 70 հազարը հայտարարել է, որ հետաքրքրված է այդ իրադարձությամբ։ Խմբերից մեկում առաջարկ է արվել հավաքվել դեկտեմբերի 29-ին, նաև առաջարկություն կա դեկտեմբերի 31-ի հունվարի 1-ի գիշերը հավաքվել հենց Ելիսեյան դաշտերում։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում այսօր արդեն 30 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի ընթացքում
- «Դեղին ժիլետները» կրկին Ֆրանսիայի փողոցներ դուրս կգան
- Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով Եգիպտոսն արգելել է «դեղին ժիլետների» վաճառքը
- Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1700-ը
- Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը
- Փարիզում 13 հոգու մեղադրում են Հաղթական կամարը թալանելու մեջ
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի