Փողոցային առևտրի հարցով ՍԱՏՄ-ն պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ
Երևանի մանկապարտեզներում իրականացվող վերահսկողության հարցերին պատասխաններ ստանալու ցանկությունը Երևանի ավագանու երկու անդամի բերել էր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանին և տեղակալ Հակոբ Մելիքյանին ներկայացրել է Երևանում և մարզերում այս տարի իրականացված վերահսկողության ընդհանուր պատկերը, մանրամասնել խախտումների բնույթը, դրանց ուղղման հնարավորությունները, խնդրահարույց հարցերը:
Մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ նա ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ծառայությունը պատրաստ է ակտիվ համագործակցության:
«Թե փողոցային առևտրի, թե մանկապարտեզներում ու դպրոցներում սննդամթերքի անվտանգության առկա վիճակը շտկելու առումով տեղական ինքնակառավարման մարմինների և սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխգործակցությունը հատկապես կարևոր եմ համարում»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան