ՔՈ-ի անդամ. Սա է ամբողջ «քաղաքական» բանավեճը
«Քո որոշումը» սոցիալ դեմոկրատական կուսակցության խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետի ու ավագանու ընդդիմադիր անդամի բանավեճին։
«Երեկ Երևանի ավագանու նիստն էի լսում։ Միանգամից պատկերացրեցի ապագա ԱԺ-ի «գաղափարական բանավեճերը»։ Մեզ հավաստիացնում են, որ «մենք իրական ընդդիմություն ենք», «էս ա կսկսվի, կտեսնեք»։ Տեսնում ենք արդեն։ Ով դեռ չի տեսնում, միացրեք ավագանու նիստը, նայեք ։)
Երբ գաղափարները նույնն են, «բանավեճը» սկսում ու ավարտվում է անձերի շուրջ քննարկումներով։ Ֆանտաստիկ տեսարան ա, երբ «Լույսն» ու «Իմ քայլը» գաղափարները թողած ամեն մեկը նախկինում իր արածն է մյուսի երեսով տալիս, ԲՀԿ-ն էլ զսպվածության կոչեր է անում ։))) Էս է ամբողջ «քաղաքական» բանավեճը։
Հատուկենտ լուրջ ելույթներն էլ տեղեկատվական հոսքից դուրս են մնում, որովհետև անհետաքրքիր քաղաքային ու քաղաքական թեմաներին են վերաբերվում»,-մտահոգություն է հայտնել նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանը ավագանու նախկին անդամներին մեղադրեց գումար ստանալու և գործ չանելու համար
- Հայկ Մարության. Գլուխ հանում ենք
- Դավիթ Խաժակյան. Գոնե նախկին իշխանություններն ասում էին, առհասարակ միկրոավտոբուսներից պետք է ազատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան