2018-ի եվրոպացի մարզիկը
Նովակ Ջոկովիչը ճանաչվել է տարվա լավագույն եվրոպացի մարզիկ 22 ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքով։ 31-ամյա սերբ թենիսիստը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է դարձել այդ հարցման հաղթող։ Անցնող տարին Ջոկովիչի համար իսկապես աստղային էր։
Համաշխարհային թենիսի առաջատարը հաղթել է Մեծ սաղավարտի երկու մրցաշար՝ ԱՄՆ բաց առաջնությունը և Ուիմբլդոնը, նաև Masters կարգի մրցաշարերը Ցինցինատիում և Շանհայում։
Եվրանյուզի հաղորդմամբ, 145 միավորով երկրորդ տեղում է թողել խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչին։ «Ռեալի» կիսապաշտպանը և Խորվաթիայի ազգային հավաքականի ավագը, որը դարձեր էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հավաքել է 132 միավոր։
Երրորդը «Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդ բրիտանացի Լյուիս Հեմլիթոնն է, ով ավելի վաղ գործընկերների կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մրցարշավորդ։ Այս տարի նա հինգերորդ անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։
Եվրոպական լրատվական գործակալությունների վարկածով տարվա մարզիկի կոչումը շնորհվել է 60-րդ անգամ։ Ֆուտբոլի աստղ Քրիշտիանո Ռոնալդուն, ով այդ տիտղոսը նվաճել էր 2016 թվականին, այս տարի հավաքել է ընդամենը 20 միավոր և հայտնվել 19-րդ տեղում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան