Կանխվել է թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան
Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել։ Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման է ենթարկվել Իրանից ժամանած ավտոբուսը։
Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվել է «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝ ընդհանուր 20 հաբ։
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հաբերում հայտնաբերվել էր «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։
Դեկտեմբերի 2-ին, Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի