Մեկնարկեց կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը
Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց կանանց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարը բաղկացած է լինելու 12 տուրից: Առաջնությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-28-ը: Յուրաքանչյուր օր խաղարկվելու է 4 տուր:
Մրցաշարի խաղային առաջին օրը կայացան 1-4-րդ տուրերը: 4 տուրից հետո աղյուսակը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենզյունը: 6 շախմատիստուհի առաջատարին զիջում են կեսական միավորով:
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, ով առաջին տուրում լարված պայքարում զիջեց Վենզյուզին, իր ակտիվում դեռևս գրանցել է 0,5 միավոր: Այսօր տեղի կունենան 5-8-րդ տուրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի