Փախցրած ավտոմեքենայով վթարի հետևանքով 2 զոհ և 3 վիրավոր կա
Երեկ, ժամը 23.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 50-ամյա վարորդ Էդվարդ Քոչարյանը և 43-ամյա ուղևոր Նվեր Մելքոնյանը տեղում մահացել են, իսկ նույն մեքենայի 42-ամյա ուղևորուհին և «Լեքսուս»-ից դուրս բերված 2 տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ այսօր ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 36-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Լենինգրադյան փողոցից փախցրել են իր ավտոմեքենան:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ին, ժամը 23.30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի 31/1 հասցեի մոտից փախցրել են ոստիկանություն դիմած տղամարդու «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և վթարի ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի