Տնտեսություն 16:30 27/12/2018 Հայաստան

Թորոսյանի ակնկալած պարզաբանումներն ու Միրզոյանի դիտողությունը

ՀՀ  2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է սահմանել, որի համաձայն,  բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում,  պետք է սահմանել այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են բյուջեի կատարման գործընթացը կազմակերպելու համար:

«Տրամաբանական կլինի այսպիսի որոշումն ունենալ մինչև բյուջետային տարին սկսելը, որը մեր երկրում համընկնում է օրացույցային տարվա հետ»,- գործադիրի այսօրվա նիստում ներկայացնելով  նախագիծն՝ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Մասնավորապես, առաջարկվում է տնտեսական բովանդակությունից կախված ծախսերը դասակարգել ըստ երեք հիմնական խմբերի՝ դրամաշնորհներ, սուբսիդիաներ և գնումներ:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ գնումների մասով առաջարկվում է տնտեսված գումարները վերադարձնել պետական բյուջե, սակայն ինքն առաջարկում է այդ գումարները նորից օգտագործել գնումների համար:

«Օրինակ, մեքենայի մասեր ենք գնում և կարող ենք այդ գումարները նորից օգտագործել այդ նպատակի համար»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ տրամաբանությունն այն է, որ գնման գործընթացից հետո մնացած գումարը վերադարձվի բյուջե և վերաբաշխվի այլ նպատակների համար: 

Առողջապահության նախարարի պաշոտնակատար Արսեն Թորոսյանն էլ անդրադարձավ նախագծի 13-րդ կետին, ըստ որի, 2019 թվականի պետական բյուջեից առանց մրցույթի դրամաշնորհի ձևով իրավաբանական անձանց տրամադրվող հատկացումների շրջանակում կնքվելիք դրամաշնորհի պայմանագրում նախատեսել դրույթ այն մասին, որ դրամաշնորհի պայմանագրով նախատեսված միջոցառումների տարեկան արդյունքները պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո, իրավաբանական անձը միջոցառումների իրականացման արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ ուշ, քան մինչև 2019թ. թվականի դեկտեմբերի 25-ը:

«Մենք հիմա ՊՈԱԿ ունենք, որին դրամաշնորհով ենք գումարը տալու, բայց այն մատուցելու է վճարովի ծառայություններ: Այս դեպքում ինչպես ենք տարանջատելու, թե իրենց մոտ մնացած գումարները մեր տված դրամաշնորհի գումարներն են, թե իրենց կողմից վճարովի ծառայությունների մատուցված գումարները, որ վերադարձնենք բյուջե»,- հարցրեց նա:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ եթե նախահաշիվ է հաստատվել, ապա դրա վերաբերյալ  պետք է հաշվետվություն  պահանջեն և եթե տարբերություն է առաջացել, ուրեմն գումարը պետք է վերադարձվի բյուջե:

Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ այդ կետը հակասում է կառավարության  մեկ այլ որոշմանը, որտեղ նշված է՝ գումարների փոխանցման մեջ բացառություն են ՊՈԱԿ-ները. «Հիմա մենք կառավարության որոշում ենք ընդունում, որ պետք է ՊՈԱԿ-ներն էլ այդ գումարները փոխանցեն»: 

Ատոմ Ջանջուղազյանն ի պատասխան նշեց, որ դրանք բոլորովին տարբեր բաներ են. «Դա վերաբերում է պայմանագրային հարաբերություններին, ընդորում, այստեղ կարևոր չէ ՊՈԱԿ-ը, դա  կարող է ուղղակի ընկերություն լինել, որի հետ նման պայմանագիր ունենանք: Այսինքն՝ դա վերաբերում է  պայմանագրային հարաբերություններին: Իսկ ձեր նշածը որոշումը  վերաբերում է  պետական հիմնարկների բյուջեների կատարմանը, այսինքն՝  մնացորդին՝ բացառությամբ ՊՈԱԿ-ների: Ուստի այստեղ հակասություն չկա»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ դիմելով Արսեն Թորոսյանին՝ նշեց, որ բարձրացրած հարցերը կարող էր քննարկումների նախնական փուլում պարզաբանված լիներ. «Կարծում եմ, որ այս նախագիծը շրջանառվել է նաև գերատեսչությունում, կարծիք տալու հնարավորություն կար, բացի այդ, նախագիծը երկու անգամ քննարկվել է  նախարարական կոմիտեում բավականին բուռն, երկար: Բնականաբար, ողջունում եմ քննարկումը նաև այս փուլում, բայց կան տեխնիկական հարցեր, որոնց պարզաբանումները կարելի էր նախապես ստանալ»:

Սակայն Արսեն Թորոսյանը նորից սկսեց որոշ կետերի շուրջ պարզաբանումներ ակնկալել և առաջարկեց ժամկետը փոխել, քանի որ չի պատկերացնում, թե ինչպես կարող են բոլոր ՊՈԱԿ-ների ծախսերը հաշվել. «Այս որոշումը պլանային տնտեսության է նման, բովանդակային առումով էլ կողմ չեմ այս կետին»: 

«Պարոն Թորոսյան, երբ անդրադառնում ենք պլանային տնտեսությանը, ապա եկեք ընդհանրապես  պոլիկլինիկաների մասին չխոսենք: Մենք այստեղ բազմաթիվ հարցեր ենք քննարկել, և ես իմ մտահոգությունը արտահայտել եմ, որ հանկարծ մեր զգոնությունն այնքան չթուլանա և մեր ուշադրությունը սկսենք կենտրոնացնել ինստիտուտի վրա՝  փոխանակ կենտրոնացնենք ծառայության որակի բարձրացման վրա: Հետևաբար, պլանային որևէ  բան չեմ տեսնում, այլ տեսնում եմ միասնական մոտեցում, մեթոդաբանություն ունենալու անհրաժեշտություն, քանի որ որևէ բացատրություն չունի, որ համանման գործառույթ իրականացնող, նույն նպատակի համար պետության կողմից հիմանդրված որևէ կազմակերպություն  ունենա տարբեր կարգավորումներ, նորմավորումներ»,- արձագանքեց Ատոմ Ջանջուղազյանը:  

Այսպիսով, որոշում կայացվեց, որ նախագծի այն կետը, ըստ որի, մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը պետք է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների նախահաշիվների հիմքում դրվող ծախսերի նորմատիվները, հետաձգել մինչև մարտի 31-ը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}