Անջելինա Ջոլին հնարավոր է մուտք գործի քաղաքականություն
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հարցազրուցի ժամանակ ակնարկել է, որ դիտարկում է ապագայում կինոյից քաղաքականություն մտնելու հնարավորությունը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ դերասանուհին քննարկել է ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակը, սոցիալական կայքերը, սեռական բռնությունը և փախստականների հետ կապված գլոբալ ճգնաժամը։ Երբ նրան հարցրել են, թե հնարավոր է կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվի որպես թեկնածու, դերասանուհին խուսափել է հստակ պատասխանից՝ ասելով «շնորհակալություն»։
«Եթե ինձ 20 տարի առաջ հարցնեին՝ կզբաղվեմ քաղաքականությամբ, ես կծիծաղեի։ Ես միշտ ասում եմ, որ կլինեմ այնտեղ, որտեղ պետք է, բայց պե՞տք եմ ես քաղաքականությունում... Չնայած ես կարող եմ աշխատել իշխանությունների, զինվորականների հետ, և, ընդհանրապես, շատ բան եմ ցանկանում անել»,- ասել է Ա.Ջոլին։
Հարակից հրապարակումներ`
- Անջելինա Ջոլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հոդված է գրել
- Անջելինա Ջոլին և Ջոն Քերին փախստականներին վերաբերող հարցեր են քննարկել
- Անջելինա Ջոլին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի պրոֆեսոր է դարձել
- Անջելինա Ջոլին հոդված է գրել իրաքցի և սիրիացի փախստականների մասին
- Անջելինա Ջոլին մտածում է դերասանական կարիերայի ավարտի մասին
- Անջելինա Ջոլին ֆիլմ կնկարահանի քենիացի քաղաքագետի մասին
- Անջելինա Ջոլին Լիբանանում այցելել է սիրիացի փախստականներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին