Ոստիկանություն. Ջրվեժի դպրոցի տնօրենը 11 մլն դրամի յուրացում է կատարել
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի հասնող աշխատավարձերը։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ յուրացված գումարի չափը կազմում է շուրջ 11 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ՝ յուրացնելը կամ վատնելը, հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննություն իրականացնող մարմնին։
Քննությունը շարունակվում է։