Ջիգարխանյանը ռուսական ԶԼՄ-ների կողմից ամենաշատ հիշատակված անձանց ցանկում երկրորդն է
«Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է 2018 թվականաին ռուսական լրատվամիջոցներով ամենաշատ հիշատակված հայտնի անձանց ցուցակը, որի մեջ ներառվել են նաև ֆիլմեր, սերիալներ և հեռուստածրագրեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ամենաշատ հիշատակված դերասանների ցուցակը գլխավորում է դերասան Կոնստանտին Խաբենսկին, որին ԶԼՄ-ները հիշատակել են 27 հազար 819 անգամ։ Երկրորդ տեղում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, նրան հիշատակել են 27 հազար 604 անգամ, երրորդ տեղում է Սերգեյ Բեզռուկովը, այնուհետև Դանիլա Կազլովսկին է և Վլադիմիր Մաշկովը:
Երգարվեստի ոլորտից ամենաշատը հիշատակել են Օլգա Բուզովային (132 հազար 757 հիշատակում), այնուհետև Ալլա Պուգաչովան (80 հազար 499 հիշատակում), ով այս տարի հայտարարել էր բեմ վերադառնալու մասին։ Երրորդ տեղում է Ֆիլիպ Կիրկորովը, չորրորդ և հինգերերոդ՝ Սերգեյ Շնուրովն ու Տիմատին։
Հիշեցնենք, որ «Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է նաև 2018-ի ընթացքում ամենաշատ մեջբերված լրագրողների ցանկը։ Այն գլխավորում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Սիմոնյանը՝ ամենամեջբերվող լրագրող
- Ջիգարխանյանի նախկին կինը որոշել է ստիպել նրան 3 միլիոն ռուբլի վճարել
- Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է 250 ժամ հարկադիր աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից
- Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
- Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանն արդեն տանն է
- Ջիգարխանյանի փաստաբանը հույս ունի, որ դերասանը շուտով կվերադառնա աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան