Հնագետները հայտնաբերել են ավերակներ, որոնք կարող են Չինական մեծ պատի մի մասը լինեն
Չինացի հնագետները Տայիհանշանի լեռներում հայտնաբերել են հնագույն ավերակներ, որոնք ենթադրվում է Չինական մեծ պատի մասն են կազմում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող բյուրոյից։
Նախնական գնահատականներով, ավերակները վերաբերում են Մին դինաստիային (1368-1644 թթ.)։ Նշվում է, որ դեռ 2007 թվականին հայտնաբերվել էր այդ ժամանակաշրջանով թվագրվող Չինական մեծ պարսպի 19 հնագույն շինություններ։ 11 տարի անց հայտնաբերվել է ևս մեկ ավերակ։ Նմանությունները թույլ են տալիս ենթադրել, որ դա և նախկինում հայտնաբերված 19-ը եղել են պաշտպանական մեկ համակարգի մաս։ Վերջերս հայտնաբերված բեկորների բարձությունը ծովի մակերևույթից կազմում է 1592-1625 մետր։
Մեծ պարիսպը բաղկացած է բազմաթիվ պատերից, որոնցից շատերը միմյանց զուգահեռներ են, որոնք կառուցվել են մոտ երկու հազարամյակում` Հյուսիսային Չինաստանից մինչև հարավային Մոնղոլիա: Պարիսպի ամենախոշոր և լավագույն պահպանված տարբերակը մեզ է հասել Մին դինաստիայից, որը անցնում է արևելքից դեպի արևմուտք մոտավորապես 5,500 մղոն (8,850 կմ) , Դենդոնի մոտ գտնվող Հու լեռից, հարավարևելյան Լյաոնու նահանգից դեպի արևմուտք՝ Ջիու և հյուսիս-արևմտյան Գանսու նահանգ: Գրեթե ընդհանուր երկարության մոտ 70 տոկոսը իրականում, կառուցված պատ է, իսկ մնացած հատվածները, կազմում են հորերը կամ խարիսխները: Չնայած պատի երկար հատվածները այժմ ավերված են կամ ամբողջովին անհետացել են, այն դեռևս Չինաստանի ամենաուշագրավ կառույցներից մեկն է: Մեծ պարիսպը 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ: