Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին
Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և տեղեկացնում է, որ ընկերությունն լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։
Տարածած հաղորդագրության մեջ մանրամասնվում է՝ ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի և միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է բջջային ցանցի ծածկույթը Երևանի կենտրոնում և այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում։
«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով։ Թող որ բոլոր բարեմաղթանքները հասնեն իրենց հասցեատերերին, իսկ ես Beeline-ի անունից շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Նոր տարվա ընթացքում ցանկանում եմ վառ և հավակնոտ գաղափարներ ու այդ ամենն իրականացնելու համար անսպառ ոգևորություն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաև տոնական օրերին վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Գրասենյակների աշխատանքի գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:
Հարակից հրապարակումներ`
- Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
- Beeline-ն ամփոփել է «Հաճախորդի օր» և «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները
- Beeline Ստարտափ Ինկուբատորնում կայացել է հերթական մոնիթորինգը
- Beeline-ի աջակցությամբ Starthub Offline-ի շրջանակում ստարտափների հետ է հանդիպել Ամալյա Եղոյանը
- Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան